Պետական ծրագրով 2017 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել բարձրլեռնային շրջանների բնակչի կարգավիճակ ունեցող Վրաստանի քաղաքացիների համար նախատեսված Սոցիալական սպասարկման գործակալության կողմից բնակիչների ծախսած էլեկտրաէներգիայի 50%-ի սուբսիդավորման արտոնության տրամադրման մասին որոշումը:
Փետրվար ամսից Սամցխե-Ջավախեթիի և Շիդա Քարթլիի տրածաշրջանի 18 500 բաժանորդներ օգտվել են այս արտոնությունից` ի տարբերություն Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչների մի մասի: Ինչպես մեզ տեղեկացրեց Սոցիալական ապահովագրման գործակալության ղեկավար Ջեմալ Խմալաձեն, այն բնակիչները, ովքեր չեն օգտվել վերոնշյալ արտոնությունից, նրանց տրամադրած փաստաթղթերում առկա են եղել անճշտություններ:
Սոցիալական սպասարկման գործակալությունը Արդարդատության նախարարությունից ստանում է բարձրլեռնային շրջանների բնակչի կարգավիճակ ունեցող քաղաքացիների ցուցակը, իսկ ” Էներգո-Պրո Ջորջիա” ընկերությունից` բաժանորդների ցուցակը, այնուհետև տվյալները համեմատվում են գործակալության կողմից, իսկ անճշտությունների առկայության դեպքում Առողջապահության և Ֆինանսների նախարարությունների կողմից տվյալ բաժանորդը չի ատոնություն չի ստանում:
Պետական բյուջեի պահուստային ֆոնդից ծախսված էլեկտրաէներգիայի սուբսիդավորման համար 2017 թվականին նախատեսված է 292 833 լարի:
Մանրամասների մասին լսեք Ջեմալ Խմալաձեի հետ մեր զրույցում.
Անահիտ Զալալյան