Դպրոցների մուտքի մոտ առնվազն 2 տեսախցիկ պետք է տեղադրվի

Դպրոցների մուտքի մոտ առնվազն 2 տեսախցիկ պետք է տեղադրվի

Վրաստանում մասնավոր և պետական դպրոցների մուտքի մոտ առնվազն 2 տեսախցիկ պետք է տեղադրվի:

Վրաստանի կառավարությունն 2022 թվականի մարտի 2-ին ընդունած որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից։

Հրամանագիրն ընդլայնում է կարգավորման ենթակա հիմնարկների թիվը.

  • մասնավոր և պետական ​​ուսումնական հաստատություններ,
  • ստացիոնար բժշկական հաստատություններ,
  • առևտրի կենտրոններ,
  • շուկա, տոնավաճառ և այլն:

Նոր հրամանագիրը կազդի նաև մեծածախ և մանրածախ առևտրով, կացարանների տրամադրմամբ, սննդի և խմիչքի ծառայություններ մատուցող այն օբյեկտների վրա, որոնց մեկ տարվա եկամուտը գերազանցում է 500 հազար լարին:

Հանրային անվտանգության կառավարման կենտրոնից հայտնում են, որ նշված հաստատությունները որոշելիս հաշվի են առնվել ինչպես տնտեսական գործոնը, այնպես էլ օբյեկտների գործունեության առանձնահատկությունները։ Իրականացված փոփոխություններն ապահովում են հանցագործությունների կանխարգելումը, մարդկանց անվտանգության ու սեփականության իրավունքների պաշտպանությունը։ aliq.ge