Փարվանան փակ է, Թբիլիսիի երթուղայինը մեկնեց Ախալցիխեով

Փարվանան փակ է, Թբիլիսիի երթուղայինը մեկնեց Ախալցիխեով

Վրաստանի ճանապարհային վարչությունից ստացած տեղեկության համաձայն՝ Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այսօր ճանապարհը չի բացվի, իսկ վաղը դեռևս պարզ չէ։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար, փակ է բեռնատարների համար։

Վրաստան-Հայաստան Միջպետական նշանակության ճանապարհը Բավրայի անցակետով բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։