Թբիլիսիում զինծառայող է սպանվել, մեղադրյալը կալանավորվել է

Թբիլիսիում զինծառայող է սպանվել, մեղադրյալը կալանավորվել է

Դեկտեմբերի 27-ի ուշ երեկոյան Թբիլիսիում սպանություն է տեղի ունեցել. Ըստ առկա տեղեկությունների՝ մահացածը զինծառայող էր։

Ինչպես հայտնել են ՆԳՆ-ից, ոստիկանությունը դեպքից մի քանի րոպե անց բերման է ենթարկել սպանության մեջ մեղադրվողին։ Գերատեսչությունից հայտնում են, որ հանցագործության զենք-զինամթերքն առգրավվել է որպես ապացույց։

Քննության տվյալներով՝ մահացածի և մեղադրյալի միջև վիճաբանություն է տեղի ունեցել։ Միջադեպը հետաքննվում է Քրեական օրենսգրքի 108-րդ և 236-րդ հոդվածներով (դիտավորյալ սպանություն և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը և կրելը): Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 15 տարի ժամկետով։



Opinion, pooling and voting