Լուսանկարները տրամադրել է ՀԵՐԱ XXI ասոցիացիան
Այս տարի Նինոծմինդայում մեկնարկել է HERA XXI հասարակական կազմակերպության նախագիծը, որը ֆինանսավորվում է եվրոպական IPPF ցանցի կողմից։ Ծրագրի շրջանակներում բացվել է երիտասարդական նոր կենտրոն, որտեղ անցկացվում են դասընթացներ տարբեր ընթացիկ թեմաներով։
Դեկտեմբերի 26-ին Գորիում տեղի ունեցավ ամփոփիչ հանդիպումը, որին քննարկվեցին Վրաստանի ողջ տարածքում տեղի ունեցող իրադարձությունները։ Ինչպես նշեց Սամցխե-Ջավախքի HERA XXI-ի ղեկավար Հերիքնազ Մարկարյանը, Սամցխե-Ջավախքում երիտասարդական կենտրոնի բացումից անմիջապես հետո անցկացվել են տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ Կանանց միջազգային օրը և Աղջիկ երեխայի միջազգային օրը:
«Եզրափակիչ հանդիպումը կայացել է Գորի քաղաքում։ Հանդիպման նպատակն էր ծանոթանալ բոլոր ակտիվ մասնակիցների և ղեկավարության հետ, քննարկել արդյունքները։ Հանդիպմանը մասնակցել են ՀԵՐԱ XXI-ի բոլոր թիմերը տարբեր շրջաններից, այդ թվում՝ Սամցխե-Ջավախքից, որին ակտիվ մասնակիցներ ունենք Նինոծմինդայից և Ախալքալաքից»,- ասում է Հերիքնազը։
Հերիքնազը նշում է, որ մասնակիցներին ՀԵՐԱ XXI-ի ղեկավարության կողմից տրվել են նվերներ, իսկ մասնակիցներն աշխատել են մեծ ուրախությամբ և ոգևորությամբ ողջ ընթացքում։ Թիմերից ամենաակտիվը դուրս եկավ Սամցխե-Ջավախքի թիմը, իսկ առաջատարներից ամենաակտիվ առաջատարը հենց ինքը՝ Հերիքնազն էր։
Առավել մանրամասն մեր աուդիո նյութում՝
Հիշեցնենք, որ «HERA XXI» ասոցիացիան նպաստում է երկրում կամավորական շարժման ամրապնդմանը, սեռական և վերարտադրողական առողջության ու իրավունքների իրականացմանը։ Նպաստում է կամավորների, ակտիվիստների, երիտասարդ առաջնորդների ներգրավմանը կազմակերպության կողմից նախատեսված տարբեր միջոցառումներում կամ արշավներում: