
Թբիլիսիի Օրթաչալա թաղամասի Գորգասալի փողոցում ուղևորներով միկրոավտոբուսը բախվել է մեքենային. տուժել է 11 մարդ, հայտնում է Ռուսթավի 2 հեռուստաընկերությունը։
Ուղևորները թեթև վնասվածքներ են ստացել։ Վթարի վայրում մոբիլիզացվել են շտապօգնության բրիգադները և ոստիկանության աշխատակիցները։
ՆԳՆ-ից հայտնում են, որ դեպքի առթիվ հետաքննություն է տարվում «Ճանապարհային երթեւեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը» հոդվածով։