
Դեկտեմբերի 27-ի առավոտյան NOR ռադիոն հայտնել է, որ Նինոծմինդա քաղաքի Պուշկինի փողոցում վնասվել է դիտահորը, որտեղ միացված են խմելու ջրի խողովակները։
Նինոծմինդայի ջրամատակարարման ընկերությանը տեղեկացնելուց հետո նրանք անհապաղ միջոցներ ձեռնարկեցին խնդրի լուծման ուղղությամբ։ Դիտահորը ծածկվեց բետոնե ծածկով։
Նշենք, որ դիտահորը արդեն երկու օր է ինչ վնասված էր, հնարավոր պատճառը դիտահորի վրայով անցած ավտոմեքենան էր: Բնակիչներին անհանգստացնում էր այդ վիճակը՝ հաշվի առնելով ձմեռը և ցրտահարությունը։ Դիտահորում տեղացած ձյունը կարող էր հանգեցնել խողովակների ջրի սառչելուն և խմելու ջրի պակասի պատճառ դառնալ մոտակա բնակիչների համար: