Վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կարողությունը հասել է ռեկորդային մակարդակի, գրում է Bloomberg-ը։
Դեկտեմբերի 27-ին թարմացված տվյալների համաձայն՝ Իվանիշվիլիի ունեցվածքը գնահատվում է 6,55 մլրդ դոլար, ինչը ամենաբարձրն է այն պահից, երբ Bloomberg-ը սկսեց հրապարակել Իվանիշվիլիի ունեցվածքի վիճակագրությունը 2013 թվականին։
Ըստ հրապարակման՝ 2023 թվականին Իվանիշվիլիի ունեցվածքի արժեքն աճել է 17 տոկոսով կամ 950 միլիոն դոլարով, որից ամենամեծ ակտիվը կանխիկն է։ Միայն արվեստի հավաքածուն գնահատվում է միլիարդ դոլար։
Իվանիշվիլին իր հարստությունը վաստակել է հետխորհրդային Ռուսաստանում 1990-ականներին՝ ստեղծելով երկաթի հանքաքար արտադրողների խումբ, պողպատի գործարաններ, բանկեր և անշարժ գույք: Նա վաճառել է իր ունեցվածքի մեծ մասը 2003-ից 2006 թվականներին, իսկ մնացածը 2012 թվականի հոկտեմբերին Վրաստանի վարչապետ ընտրվելուց առաջ, նշում է Bloomberg-ը:
Այժմ Իվանիշվիլին Bloomberg-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցնում է 396-րդ տեղը։