Օրլովկա գյուղից Դարյա Ստրուկովան դարձել է «Էտալոն 2017» մրցույթ-խաղի հաղթող

Օրլովկա գյուղից Դարյա Ստրուկովան դարձել է  «Էտալոն 2017» մրցույթ-խաղի հաղթող

Մարտի 13-ին Նրնոծմինդայի Մշակույթի կենտրոնում անցկացվեց կրթա-սոցիալական «Էտալոն 2017» մրցույթ-խաղը:

Խաղին մասնակցում էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի 9-12-րդ դասարանների ավելի քան 80 աշակերտներ: Մշակույթի կենտրոնի դահլիճը լիքն էր երկրպագուներով, ներկա էր նաև գամգեբելի Գագիկ Ղարսլյանը, Ռեսուրս կենտրոնի տնօրեն Դավիթ Զեդգինիձեն և այլ ղեկավար անձինք:

Խաղն անցկացվեց վրացերեն լեզվով: Մրցույթ-խաղի հաղթող դարձավ Օրլովկա գյուղի դպրոցի վրաց լեզվի խմբում սովորող 9-րդ դասարանի աշակերտուհի Դարյա Ստրուկովան: Խաղի հաղթողը հանդես է գալու հունիսի 11-ին Բաթումիում տեղի ունենալիք «Էտալոն 2017» մրցույթ-խաղի եզրափակչում:

«Ինձ համար սա մեծ նշանակություն ունի, ես շատ ուրախ եմ, որ հասա նման արդյունքների. Ինձ շատ զարմացրեց, որ ես պկարողացա ատասխանել բոլոր 20 հարցերին»,- մեզ հետ զրույցում նշեց Դարյան:

«Նման ցուցանիշ Նինոծմինդայի մասնակիցների կողմից երբևէ չի գրանցվել «Էտալոն» խաղ-մրցույթի գոյության պատմության մեջ: «Էտալոն 2017» խաղ-մրցույթի եզրափակչի հաղթողին սպասում է մրցանակ 20 հազար լարի գումարի չափով»,- նշեց մրցույթի հեղինակ և վարող Գոչա Տկեշելաշվիլին:

Մրցույթի մյուս մասնակից երեխաներին հանձնվեցին դիպլոմներ, վկայականներ:
Մանրամասները լսեք մեր նյութում.


Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting