Հարգելի Նինոծմինդացիներ, Ֆեյսբուքի օգտատերերը ահազանգում են, որ Ֆեյսբուքյան հարթակում ակտիվացել են կեղծ գրառումները, որոնք նպատակ ունեն տիրանալ մարդկանց անձնական ու այլ տվյալներին։
Կեղծիքը տարածվում է հստակ անձի անունով, տվյալներով և էջից վերցված լուսանկարներով ում անունը իր խնդրանքով չենք լուսաբանում։ Այդ ամենը իրականում կապ չունի տվյալ անձի հետ, ջերմ նամակագրական կապի միջոցով վստահություն են շահում՝ ապօրինաբար տվյալների տիրանալու համար։
Նյութի գլխավոր լուսանկարում պատկերված էջը և տվյալները կեղծ են, որը փոխվել է իրական աձի տվյալներով այլոց գրելուց հետո, այն ժամանակ երբ եղելության մասին NOR ռադիոն տեղեկացրել է տուժող անձ հանդիսացող Ն.Ա-ին: Ն.Ա.-ի խնդրանքով պատրաստվել է այս նյութը ով մեզ հետ զրույցում նշեց, որ կրկնվելու դեպքում կդիմի ոստիկանություն:
Հավելենք, որ արարքը քրեօրեն պատժելի է, Քրեական օրենսգրքի 157-դ հոդվածով, որը ենթադրում է՝ անձնական տեղեկատվության կամ անձնական տվյալների կեղծում: Իսկ նույն հոդվածի առաջին մասը նշանակում է՝ անձնական տեղեկատվության կամ անձնական տվյալների անօրինական ձեռքբերում, պահպանում, օգտագործում, տարածում կամ փոխանցում այլ անձի, որը զգալի վնաս է հասցրել:
Այս արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից մինչև յոթ տարի ժամկետով:
Այն, որ Ֆեյսբուքում օրեցօր ավելանում էին կեղծ էջերը, չի կարող աննկատ մնալ նույնիսկ կայքից քիչ օգտվողների աչքից, քանի որ կեղծանուններով, համացանցից բեռնված նկարներով էջերը ակտիվ կերպով ծավալում էին իրենց գործունեությունը այս սոցկայքում՝ նույնիսկ խախտելով սովորական օգտատերերի անդորրը: Իզուր չէ, որ այս հարցն աստիճանաբար սկսում է կարգավորվել նաև օրենքի շրջանակներում, քանի որ կեղծ օգտատերերը պարզապես սպամ տարածելուց, մասսայական հայտարարություններ կամ վաճառք անելուց զատ հանդիսանում են ապատեղեկատվություն տարածող ուժեղ օղակներ:
Նրանք, օգտագործելով այլ մարդկանց անունն ու լուսանկարները, մինչ այժմ կարողացել են աննկատ կերպով հանդես գալ վերջիններիս անունից, և հայտնի չէ՝ ինչով են զբաղվել: Այսքանը բավարար չէ՞ հասկանալու համար ֆեյքերի էջերն արգելափակելու անհրաժեշտությունը ոչ միայն կայքի, այլև կամայական օգտատիրոջ համար:
Պետք չէ արձագանքել նման գրառումներին՝ հավանել, մեկնաբանել, տարածել ու կատարել նրանց առաջադրած պահանջները՝ փոխանցելով ձեր տվյալները։
Այնպես որ զգու՛յշ եղեք կեղծ հաշիվներից և ինքներդ էլ երբեք մի՛ բացեք կեղծ էջեր, քանի որ դրանք վաղ թե ուշ կհայտնաբերվեն ու կջնջվեն: