Խոջաբեկի հին գերեզմանոցը ոտնատակ է տրված, իսկ գերեզմանաքարերի վրայով երթևեկում են մեքենաները:
Նինոծմինդա քաղաքի բնակիչները դիմել էին Նոր ռադիոյին, որպեսզի վերջինս լուսաբաներ գերեզմանոցին վերաբերող խնդիրները: Մելս Ղազարյանի խոսքով՝ շատ վիրավորական է տեսնել, թե ինչպես են մեր նախնիների գերեզմանները ճանապարհ դարձրած երթևեկում նրանց վրայով: Երիտասարդները որոշել են գերեզմանները և գերեզմանաքարերը ցանկապատել:
՛՛Խնդրանք բոլոր բնակիչներին, գերեզմանոցը այն վայրը չէ, որտեղ պետք է կայանել մեքենաները, գերեզմանոցը սուրբ վայր է, որտեղ մեր նախնիներն են թաղված, խնդրում ենք հարգանք ցուցաբերել՛՛,- նշում է Նինոծմինդայի բնակիչ Համլետ Ջաղացպանյանը: