Ֆիզիկական պատիժն ազդում երեխաների ճանաչողական կարողությունների վրա

Ֆիզիկական պատիժն ազդում երեխաների ճանաչողական կարողությունների վրա

Ֆիզիկական պատիժը, ինչպիսին է ծեծը, կապված է երեխաների ճանաչողական կարողությունների հետագա անկման հետ: Այս եզրակացությանն են հանգել ԱՄՆ-ի Old Dominion համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Child Abuse & Neglect ամսագրում:

Հետազոտության ընթացքում օգտագործվել են 18170 երեխայի տվյալներ: Կենտրոնանալով 5-6 տարեկան մոտավորապես 12,800 մասնակիցներից բաղկացած ենթախմբի վրա՝ հետազոտողները վերլուծել են հարվածի ազդեցությունը, որպես ֆիզիկական պատժի ձև, գործադիր գորռածույթների երեք հիմնական ոլորտներում՝ արգելակող վերահսկողություն, ճանաչողական ճկունություն և աշխատանքային հիշողություն:

Արգելակման վերահսկումը ճանաչողական գործընթաց է (գործադիր գործառույթ), որը թույլ է տալիս անհատին ճնշել իր ազդակները: Այն գնահատվել է ուսուցչի զեկույցներով՝ օգտագործելով երեխայի վարքի հարցաթերթիկը: Ճանաչողական և աշխատանքային հիշողությունը փորձարկվել է մասնագիտացված առաջադրանքների միջոցով: Ծնողները հայտնել են, թե արդյոք իրենց երեխաները մարմնական պատժի են ենթարկվել:

Հետազոտողները կապ չեն գտել ծեծի և աշխատանքային հիշողության հետ կապված խնդիրների միջև, որը սահմանափակ հզորությամբ ճանաչողական համակարգ է, որն ապահովում է տեղեկատվության ժամանակավոր պահպանում: Սակայն, երեխաները, ովքեր ենթարկվել են մարմնական պատժի, ցուցադրել են արգելակող վերահսկողության և ճանաչողական ճկունության նվազում: Այս հմտությունները կարևոր են սովորելու և վարքագիծը կարգավորելու համար:

Ավելին, այս ազդեցությունը տեղի է ունեցել անկախ երեխայի սեռից, խնամողի ազգային պատկանելությունից կամ ծնողների ջերմության մակարդակից: Սա ենթադրում է, որ ծեծի բացասական հետևանքները համահունչ են ժողովրդագրական խմբերի և ընտանեկան համատեքստերում: