Թուրքիայում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով 11 մարդ է զոհվել

Թուրքիայում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով 11 մարդ է զոհվել

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 11 մարդ է մահացել, ավելի քան 50-ը վիրավորվել են, նրանցից ութի վիճակը ծանր է։

Ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ իրար են բախվել 7 տրանսպորտային միջոց՝ երեք ավտոբուս և մեկ բեռնատար։

Վարկածներից մեկի համաձայն՝ ավտովթարի պատճառը եղել է մառախուղն ու դրանից առաջացած ցածր տեսանելիությունը։ 1in.am