
Ճապոնիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել. «BBC»-ի փոխանցմամբ՝ աղետը տեղի է ունեցել երկրի կենտրոնական հատվածում։ Երկրաշարժի ուժգնությունը հասել է 7,6 մագնիտուդ։ Նոտո և Իսիկավա պրեֆեկտուրաներում ցունամիի վտանգ է հայտարարվել։ Օվկիանոսի եզրին ապրող քաղաքացիներին կոչ են արել տարհանել։
Ճապոնիայի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ ալիքների բարձրությունը կարող է հասնել 5 մետրի։ Ցունամիի նախազգուշացում է հայտարարվել նաև Նիիգատա և Տոյամա պրեֆեկտուրաներում։ 1tv.ge