ՌԴ-ում աշխատող միգրանտները հունվարի 7-ից պետք է տեղեկացնեն երկրում աշխատանք սկսելու մասին

ՌԴ-ում աշխատող միգրանտները հունվարի 7-ից պետք է տեղեկացնեն երկրում աշխատանք սկսելու մասին

Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը հաստատել է ծանուցման ձևը, որը 2024 թվականի հունվարի 7-ից բոլոր օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք պետք է լրացնեն Ռուսաստանում արտոնագիր ստանալու կամ աշխատանք գտնելու ժամանակ։

Միգրանտներին Ռուսաստանում հունվարի 7-ից կպարտավորեցնեն տեղեկացնել երկրում աշխատանք սկսելու մասին:

Փաստաթուղթը կարող է լրացվել ձեռքով կամ համակարգչով՝ ռուսերենով, պետք է կցվի աշխատանքային պայմանագիրը կամ դրա պատճենը: Անհրաժեշտ կլինի տեղեկություն հաղորդել նաև աշխատանքների կատարման քաղաքացիական իրավունքի պայմանագրի մասին, եթե այն կնքված է բանավոր: