Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները մարտի 13-ին հավաքվել էին “Էներգո-Պրո Ջորջիա” ընկերության շենքի մոտ, որպեսզի ճշտեին էլեկտրաէներգիայի վարձի 50% սուբսիդավորման մասին որոշման իսկությունը:
“Չպետք է մեզ խաբել: Ստացել ենք էլեկտրաէներգիայի վարձի կտրոնը, այնտեղ նշված էր արդեն իսկ սուբսիդավորված գումարը, որը մենք մուծել ենք:Սակայն զանգահարեցին մեզ և հայտնեցին, որ մենք ամբողջությամբ չենք վճարել գումարը օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց”,- նշեց Նինոծմինդա քաղաքի բնակիչ Ռոստոմ Ստամբոլցյանը:
Գարուշ Արզումանյան