
Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի հաղորդագրության մեջ ասվում է, որ տրանսպորտային միջոցների տեղաշարժը Ռուսաստանի հետ սահմանի` Վերին Լարս անցակետի ուղղությամբ, ձյան պատճառով սահմանափակվում է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Սահմանափակումներ են մտցվել Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում։
Այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է։
Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածներում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառի, միայն ձնահոսքակայուն թունելներով։
Այս ռեժիմով տեղաշարժն իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ։