
Թբիլիսիի Սաբուրթալոյի թաղամասում այսօր TBC բանկի մասնաճյուղը թալանելու փորձ է կատարվել, հաղորդում է TV Pirveli-ն։
Զինված տղամարդը ներխուժել է Ցինցաձե-Գամրեկելի փողոցների խաչմերուկում գտնվող մասնաճյուղ։
Այս պահին հայտնի է, որ նրան հաջողվել է փախչել, և որոնողական աշխատանքներ են տարվում։ Նախնական տվյալներով՝ նա չի կարողացել դուրս բերել գումարը։ Դեպքի վայրում մոբիլիզացված են ոստիկանները։
Դեպքի մասին մանրամասներ այս պահին չկան։