Քարելիի մունիցիպալիտետի Ռուի գյուղի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մեկ մարդ է զոհվել։
Միկրոավտոբուսի վարորդը մահացել է, իսկ 4 ուղեւոր տեղափոխվել է կլինիկա։ Բեռնատարը բախվել է միկրոավտոբուսին։ Դեպքը տեղի է ունեցել երեկ` հունվարի 5-ին։
ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ փաստը հետաքննվում է Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 6-րդ մասով, ինչը նշանակում է տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում, որն առաջացրել է մարդկային կորուստի։
Հանցագործությունը պատժվում է չորսից յոթ տարի ազատազրկմամբ։