Քութաիսիում գազի արտահոսքից հինգ մարդ է թունավորվել

Քութաիսիում գազի արտահոսքից հինգ մարդ է թունավորվել

Վրաստանի արեւմուտքում գտնվող Քութաիսի քաղաքում բնական գազից հինգ մարդ է թունավորվել, հայտնում է Mtavari Arkhi հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ բոլոր թունավորվածները մի ընտանիքի անդամներ են, այդ թվում՝ մեկ երեխա։ Նրանք թունավորման նշաններ են զգացել և իրենք շտապ օգնություն են կանչել։
Տուժածները հոսպիտալացվել են։ Ներկայում նրանց վիճակը կայուն է։

Տանը, որտեղ բնակվում էր ընտանիքը, դադարեցվել էր գազամատակարարումը. Գազի ընկերության աշխատակիցները հետաքննում են արտահոսքի պատճառը:

Վրաստանում գազը ջեռուցման և ճաշ պատրաստելու ամենատարածված միջոցն է։ Միաժամանակ, բնակարանների ներսում սարքավորումները, այդ թվում՝ ջեռուցման և ջրատաքացուցիչները, տեղադրվում են հենց բնակիչների կողմից։