
Հունվարի 9-11-ը Վրաստանում սպասվում են տեղումներ, լեռներում և բարձր լեռներում առատ ձյուն, մառախուղ, բուք, ճանապարհներին մերկասառույց և ձնահյուսի վտանգ։ Ծովում հնարավոր է 3-4 բալ փոթորիկ։
Առատ ձյան, վատ տեսանելիության, բքի, մերկասառույցի և ձնահյուսի վտանգի պատճառով ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է սահմանափակվի երթևեկությունը։
Արևմտյան Վրաստանի գետերի վրա սպասվող տեղումները կարող են ջրի մակարդակի զգալի բարձրացում առաջացնել, իսկ լեռնային շրջաններում՝ սողանքների ակտիվացում առաջացնել։