Նինոծմինդա-Թբիլիսի-Հայաստան տանող ճանապարհների վիճակը

Նինոծմինդա-Թբիլիսի-Հայաստան տանող ճանապարհների վիճակը

Օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով Վրաստանի տարբեր ճանապարհներին գործում են սահմանափակումներ։

Վրաստանի ճանապարհային վարչությունից ստացած տեղեկության համաձայն՝ Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի ճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար։ Այս պահի դրությամն ճանապարհին ուժեղ քամի և ձնաբուք է, սակայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար ճանապարհը դեռևս բաց է։ Վերոնշյալ ճանապարհին այսօր մաքրման աշխատանքներ չի նախատեսվում։

Վրաստան-Հայաստան Միջպետական նշանակության ճանապարհը Բավրայի անցակետով բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։