43 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Լուսինե Ղարիբյանը

43 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Լուսինե Ղարիբյանը

Երկարատեւ ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է դերասանուհի Լուսինե Ղարիբյանը։ 

Դերասանուհին 43 տարեկան էր, ուներ երկու որդի:

 Այս մասին իր ինստագրամյան էջում հայտնել է դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը:

«Լուսինես լույս դարձավ… Սիրեք մարդիկ… Շա՜տ սիրեք… Կորցրեցի ընկերուհուս… Ամենվայրկյանը գնահատեք… Լուսոս սպասում էր հրաշքի՝ չիմանալով, որ ՀՐԱՇՔԸ հենց ինքն էր»,- գրել է Անահիտ Կիրակոսյանը՝ գրառմանը կից հրապարկելով լուսանկար:

Լուսինե Ղարիբյանը հեռուստադիտողին հայտնի դարձավ «Բանակում» հեռուստասերիալից, ինչպես նաև«Պարահանդես», «Անուրջներ» և մի շարք այլ նախագծերից: Նա երկար ժամանակ պայքարում էր քաղցկեղի դեմ։

Օրեր առաջ «Ամերիկայի ձայն»-ը տեսանյութ էր պատրաստել  քաղցկեղի դեմ պայքարող դերասանուհու մասին, որն իր հիվանդության մասին իմացել է 7 տարի առաջ։  

Մանրամասները՝ տեսանյութում։