Վրաստանի հանրային դպրոցներում մեկնարկում են էքստերն քննությունները

Վրաստանի հանրային դպրոցներում մեկնարկում են էքստերն քննությունները

Մարտի 15-ին Վրաստանի հանրային դպրոցներում սկսվում են էքստերն քննությունները, որոնք տևելու են մինչև մարտի 25-ը:

Տարբերակվում են էքստերն քննությունների երկու տեսակ` բազային և միջնակարգ: Բազային քննություններին կարող են մասնակցել այն աշակերտները, ովքեր ավարտել են 9-րդ դասարանը: Բազային քննությունները հաջողությամբ հանձնած աշակերտները կարող են շարունակել հետագա ուսումը կամ դուրս գալ դպրոցից:

Միջնակարգ կրթությունն ավարտելու համար քննություններին կարող են մասնակցել այն աշակերտները, ովքեր ունեն բազային կրթության ատեստատ և ովքեր դարձել կամ դառնալու են 18 տարեկան մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը: 11-րդ դասարանի աշակերտները հանձնելու են այն առարկաների քննությունները, որոնք նախատեսված են 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակի համար: Այն աշակերտները, ովքեր ունեն բազային ատեստատ, բայց չեն հաճախում դպրոց, նրանք պետք է հանձնեն 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանների առարկաների քննությունները:

Եթե 11-րդ դասարանի աշակերտը հաջողությամբ հանձնել է բոլոր քննությունները և ստացել միջնակարգ կրթության ատեստատ, ապա կարող են այլևս դպրոց չհաճախել:

Էքստերն քննություններին մասնակցելու համար աշակերտները գրանցվում են Նինոծմինդա քաղաքի ռեսուրս կենտրոնում:

Մանրամասների մասին մենք տեղեկացանք Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի տնօրեն Տիգրան Պողոսյանից.



Opinion, pooling and voting