
Գորիում մի կին ծննդաբերել է՝ ինը ամիս անտեղյակ լինելով իր հղիության մասին:
«Երեխայի մայրը մեզ մոտ եկավ որովայնի շրջանում ցավերով։ Նա նույնիսկ չգիտեր, որ հղի է: Տղա է ծնվել»,- ասաց կլինիկայի բժիշկը՝ Ջումբերա Գոգիաշվիլի:
Կնոջ տարիքը չի հաղորդվում։ Գիտենք միայն, որ ծննդաբերությունը վաղաժամ չի եղել, տղան ծնվել է Սուրբ Ծննդյան օրը՝ ուժեղ և առողջ, 3,5 կգ քաշով երեխա։