Անցկացվել է մրցույթ Նինոծմինդայի երաժշտական դպրոցի նոր մասնաշենքի նախագծման համար (մրցույթի համարը՝ NAT230024292): Ներկայումս ընթացքի մեջ է կատարվելիք աշխատանքների համաձայնեցման գործընթացը։
Մրցույթը շահել է «դ-մ» ընկերությունը։ Ընկերության տնօրեն Դավիթ Նադիրաձեի խոսքով՝ նախագծի վրա աշխատանքները սկսվել են։ Իր հերթին նախագծով նախատեսվում է նոր շենքի կառուցում, ինչպես նաև գործող երաժշտական դպրոցի շենքի համապատասխան վերանորոգման աշխատանքներ։ Նշենք, որ «դ-մ» ընկերությունը մատուցում է միայն շինարարության, վերակառուցման ինժեներական ծառայություններ և անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթեր (ուղեկցող փորձաքննությամբ): Ինչպես նշել է Դավիթ Նադիրաձեն, համաձայնագրի ընթացքում կքննարկվի նոր շենքի կառուցման հարցը՝ արդյոք այս նոր շենքը պետք է կառուցվի, թե ոչ, և այս փուլում ստույգ պատասխան տալը դժվար է, քանի որ որոշումը դեռ կայացված չէ։ .
Նշենք, որ ծրագրի նախահաշվային արժեքը 21 000 լարի է և 100%-ով ֆինանսավորվում է մունիցիպալ բյուջեից, իսկ 14 210 լարի առաջարկով մրցույթում շահել է «դ-մ» ընկերությունը։
Շարունակությունը լսեք «դ-մ» ընկերության տնօրեն Դավիթ Նադիրաձեի հետ մեր հարցազրույցում.
Հավելենք, որ 2023 թվականի ապրիլի 5-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի և ՇՊՍ «Ռոմբի» ընկերության միջև (մրցույթի համարը NAT230004879) կնքվել է պայմանագիր Նինոծմինդայի երաժշտական դպրոցի նոր շենքի, կառուցման և վերակառուցման համար, սակայն, ըստ փաստաթղթերի, պայմանագիրը ՇՊՍ «Ռոմբի»-ի հետ խզվել է միակողմանիորեն։ Ծրագրի նախահաշվային արժեքը կազմել է 15000 լարի, իսկ 9200 լարիով մրցույթում շահել է ՇՊՍ «Ռոմբի» ընկերությունը։
Պայմանագրի դադարեցման փաստաթուղթ.
ბრძანება სელშეკრულებისშეწყვ… by Radio NOR