Իրավիճակը Նինոծմինդայի գյուղեր և դեպի Թբիլիսի տանող ճանապարհներին

Իրավիճակը Նինոծմինդայի գյուղեր և դեպի Թբիլիսի տանող ճանապարհներին

Այսօր՝ հունվարի 11 -ին, Նինոծմինդայի մունիցիապլիտետի գրեթե բոլոր գյուղական ճանապարհները բաց են և անցանելի:

«Ձնամաքրման աշխատանքներ իրականացվել է Նինոծմինդայից դեպի Հետշիայի գյուղական համայնք, Սաթխա, Օրոջալար, Արագյալ տանող ճանապարհներին և այլն։ Դեպի Տամբովկա տանող ճանապարհը փակ է, որտեղ այս պահին ընթանում են մաքրման աշխատանքներ։ Ինչպես նաև դժվարանցանելի է Ժդանովականից դեպի Սամեբա տանող ճանապարհը։ Ընթացքում տվյալ ճանապարհին կիրականացնենք լրացուցիչ մաքրման և լայնացման աշխատաքներ։ Մնացած գյուղեր տանող ճանապարհները բաց են և անցանելի»,- այս մասին NOR ռադիոկայանի հետ զրույցում նշեց Նինոծմինդայի փոխքաղաքապետ` Արմեն Բդոյանը։

Վրաստանի ճանապարհային վարչությունից ստացած տեղեկության համաձայն՝ Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև բաց է Նինոծմինդա-Ախալցիխե-Թբիլիսի ճանապարհը: Նինոծմինդայից դեպի Բավրայի և Կարծախի անցակետեր տանող ճանապարհները նույնպես բաց են։ 

Մանրամասները՝ ձայնագրությունում․

Radio NOR · Իրավիճակը Նինոծմինդայի գյուղեր և դեպի Թբիլիսի տանող ճանապարհներին

Կարդացեք նաև՝