Մարտի 14-ը գետերի միջազգային օրն է

Մարտի 14-ը  գետերի  միջազգային օրն  է

Մարտի 14-ին աշխարհի շատ երկրներում նշվում է որպես գետերի միջազգային օր: Այս տոնի նպատակն է մարդկության ուշադրությունը հրավիրել ամբարտակների և պատնեշների կառուցմանը, որոնք խաթարում են երկրագնդի միասնական էկոհամակարգը:

Նինոծմինդայի մունիցիպալիտետում գոյություն ունի 16 գետ, որոնցից շատերն ունեն պատնեշներ և ամբարտակներ, որոնք արտահայտված կերպով չեն խաթարում էկոհամակարգը, փոխարենը այստեղ գոյություն ունի գետերի աղտոտվածության խնդիր: Այն բնակիչները, ովքեր մոտ են ապրում գետերին, աղբը նետում են գետերի մեջ: Դեռևս անլուծելի է մնում Նինոծմինդա քաղաքի Ագրիչայ գետի աղտոտվածության խնդիրը:

1997 թվականի մարտին Բրազիլիայում խոշոր ամբարտակների կառուցման դեմ պայքարին նվիրված առաջին միջազգային կոնֆերանսում, մարտի 14-ը հաստատվեց որպես գետերի միջազգային օր, որին մասնակցում էին 20 երկրների բնապահապանական կազմակերպություններ:
Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting