Օդերևութաբանները Վրաստանում անկայուն եղանակ են կանխատեսում մինչև հունվարի 16-ը։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ եղանակը կվատթարանա հունվարի 12-ի օրվա երկրորդ կեսից։ Արդեն հունվարի 14-ին և 15-ին Արևմտյան Վրաստանի մեծ մասում, ինչպես նաև երկրի արևելյան որոշ շրջաններում սպասվում է ձյուն և բուք։
Թույլ ձյուն է սպասվում նաև Թբիլիսիում։
Օդի ջերմաստիճանի բարձրացում կանխատեսում են հունվարի 16-ից։