Ժդանովականի մշակույթի տան բեմը մասամբ վերանորոգվել է

Ժդանովականի մշակույթի տան բեմը մասամբ վերանորոգվել է

Չնայած դահլիճի չջեռուցվելուն եւ անմխիթար վիճակին՝ վերջերս Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղի մշակույթի տանը իրականացվել էր տոնական միջոցառում, դպրոցականների մասնակցությամբ: 

Ժդանովականի մշակույթի տունը արդեն երկար ժամանակ է գտնվում է անմխիթար վիճակում: Շենքի դռները եւ պատուհանները կոտրված են, պատերի ծեփերը թափվել, էլեկտրական հոսանքի լարերը գտնվում են անապահով վիճակում: Մշակույթի տանը կից սենյակը անմխիթար է ու քանդված, կտուրը նույնպես ունի փոփոխման կարիք:

Վերջերես գյուղի երիտասարդները մասնագետի հետ միասին մասամբ վերանորոգել էին մշակույթի տան բեմը։

Ժդանովականի երիտասարդները NOR -ի հետ զրույցում նշեցին, որ լավ կլիներ որպեսզի ուշադրություն դարձվեր մշակույթի տանը եւ վերանորոգվեր, քանի որ այն հանդիսանում է միակ վայրը, որտեղ անցկացնում են ամանորյա, վերջին զանգի, եւ այլ միջոցառումներ:

Մանրամասները՝ ձայնագրությունում․

Radio NOR · Ժդանովականի մշակույթի տան բեմը մասամբ վերանորոգվել է

Այս հարցի շուրջ զրուցեցինք Ժդանովական գյուղի մասնագետ՝ Հովսեփ Անտանոսյանի հետ․«Մշակույթի տան բեմը վատ վիճակում էր, երիտասարդների հետ միասին ինչքան հնարավոր է վերանորոգել ենք որպեսզի երեխաները կարողանան միջոցառումները անցկացնել։ Մշակույթի տան վերանորոգման հետ կապված ապագայի համար ծրագրեր կան, սակայն հստակ ոչինչ ասել չեմ կարող»։

Կարդացեք նաև՝