Բենզինի հունվարյան գների համեմատությունը դեկտեմբերյան գների հետ. Կա՞ն փոփոխություններ

Բենզինի հունվարյան գների համեմատությունը դեկտեմբերյան գների հետ. Կա՞ն փոփոխություններ

Նինոծմինդայի տարբեր բենզալցակայաններում վառելիքի գները տարբեր են: Մենք այցելեցինք Նինոծմինդայի բոլոր լցակայաններ՝ գները պարզելու և դեկտեմբեր ամսվա տվյալների հետ համեմատելու համար։

Վառելիքի գները 2023 թվականի դեկտեմբերի 7-ին.

Դեկտեմբեր:

Եվրո ռեգուլյար – 2,84–3,13 լարի;

Պրեմիում – 3.04 – 3.30 լարի

Դիզել – 3,03–3,35 լարի;

Եվրո դիզել – 3,13–3,45 լարի.

Վառելիքի գները հունվարի 12, 2024 թ.

Եվրո ռեգուլյար – 2,74 – 3,03 լարի

Պրեմիում – 2,89 – 3,20 լարի

Դիզել – 2,93 – 2,95 լարի;

Եվրո դիզել – 3,09 – 3,35 լարի.

Ինչ վերաբերում է վառելիքի գների փոփոխություններին. դեկտեմբերի համեմատ, հունվարին ռեգուլյարը էժանացել է 10 թեթրիով, պրեմիումը՝ 15 թեթրիով։ Դիզվառելիքը էժանացել է 10 թեթրիով, եվրոդիզելը՝ 20 թեթրիով։ Ինչպես տեսնում եք, փոփոխություններն անդրադարձել են ինչպես բենզինի, այնպես էլ դիզվառելիքի գների վրա։ Դատելով գնային համեմատությունից՝ էժանացել են և՛ բենզինը, և՛ դիզվառելիքը։