
Խինկալին ռեստորաններում թանկացել է. Սա հաստատում են Ազգային վիճակագրական ծառայության տվյալները։
Մասնավորապես, 2023 թվականի դեկտեմբերին ռեստորանում խինկալին տարեկան կտրվածքով թանկացել է 13,5%-ով։ Համացանցում հրապարակված մենյուների համաձայն՝ սննդի օբյեկտների պաշտոնական կայքերում մեկ խինկալիի գինը տարբեր ռեստորաններում տատանվում է 1,5 լարիից մինչև 2,5 լարի։ Թանկացումը հավանաբար կապված է դրա բաղադրիչների թանկացման հետ։
Դրանցից հարկ է նշել մսի, մասնավորապես՝ տավարի մսի գնի բարձրացումը, որը ընդհանուր գնաճն ավելացրել է 0.4 տոկոսային կետով։ambebi.ge