Ձյուն, բուք, մերկասառույց. ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին.

Ձյուն, բուք, մերկասառույց. ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին.

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ հունվարի 12-ի օրվա վերջից մինչև 14-ի օրվա երկրորդ կեսը Վրաստանում սպասվում են տեղումներ՝ առավելապես ձյան տեսքով, տեղ-տեղ առատ, բուք, ճանապարհներին մերկասառույց:

Բացի այդ, հունվարի 13-ին կփչի արեւմտյան ուժեղ քամի, ծովում հնարավոր է 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ։ Իսկ հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը ցրտահարությունը կուժեղանա։ Արեւմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում օդի ջերմաստիճանի սպասվող անկումը մինչեւ -3, -5 աստիճան կարող է վնաս հասցնել ցիտրուսային մշակաբույսերին (հատկապես կիտրոնին)։

Ինչպես նշվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տարածած տեղեկատվության մեջ, ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է սահմանափակել երթեւեկությունը։