Ախալցխայում վթարից մահացած 32-ամյա կինը 2 մանկահասակ երեխա ուներ

Ախալցխայում վթարից մահացած 32-ամյա կինը 2 մանկահասակ երեխա ուներ

32-ամյա Մակա Կակաչիշվիլին երիտասարդ կին է, ով մահացել է Ախալցխայի մունիցիպալիտետի Մուգարեթի գյուղի մոտ տեղի ունեցած ավտովթարից։

Նա ծագումով Վալե գյուղից էր, ապրում էր Ախալցխայում։ Մահացածից մնացել են ամուսինը և երկու մանկահասակ երեխաները։
Ըստ ականատեսների՝ բախվել են ավտոմեքենան և կցասայլը, դեպքի հետևանքով մեքենայի վարորդ՝ 32-ամյա կինը, տեղում մահացել է։

Ըստ ՆԳՆ տեղեկատվության՝ փաստի առթիվ հետաքննություն է սկսվել Քաղաքացիական օրենսգրքի 276-րդ հոդվածի 6-րդ մասով, որը ենթադրում է ճանապարհային երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում, որը հանգեցրել է մարդկային զոհերի։Այս արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով, պաշտոն զբաղեցնելու կամ աշխատելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։ambebi.ge