Հայտնի է դարձել Բաթումիում գիշերային անկարգությունների հասցրած վնասի չափը: Քաղաքապետ Գեորգի Երմակովի խոսքով՝ այն կազմում է մոտ 150 հազար լարի:
Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում քաղաքապետարանը օգնություն կխնդրի Աջարիայի ԻՀ-ից:
«Ամենամեծ վնասը թանկարժեք լուսակիրների պատճառով է: Դանք վերանորոգելու համար անհրաժեշտ է մոտ 120 հազար լարի: Մենք վերականգնողական աշխատանքներ ենք կատարել անկարգություններ իրականացրած տարածքներում՝ օգտագործելով միայն մեր ռեսուրսները»,- ասել է քաղաքապետը: