Սենակի շրջանի Կոթիանեթի գյուղում (Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջան) տեղի ունեցած վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել, երեքը՝ ծանր են, հայտնում է Ռուսթավի 2 հեռուստաընկերությունը։
Ըստ առկա տեղեկությունների՝ մեծ արագությամբ ընթացող մեքենայի վարորդը չի կարողացել կառավարել տրանսպորտային միջոցը։ Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ծառին, ապա շրջվել.
Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, գործը քննվում է «Ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը կամ տրանսպորտի շահագործումը» հոդվածով։
Ինչ վերաբերում է տուժածներին, ապա նրանք տեղափոխվել են կլինիկաներ։ Ըստ բժիշկների՝ նրանց վիճակը ծանր է։