Ինչու է Շաուրման թանկացել. ընկերությունների բացատրությունը

Ինչու է Շաուրման թանկացել. ընկերությունների բացատրությունը

Վրաստանի ամենահայտնի մթերքներից մեկը՝ Շաուրման, օբյեկտների մեծ մասում թանկացել է միջինը 1 լարիով։ Մասնավորապես, 9 լարիանոց փոքր շաուրման դարձել է 10 լարի, իսկ 11 լարիանոց ստանդարտը՝ 12 լարի։

Որպես ապրանքի թանկացման պատճառ ընկերությունները նշում են ծախսերի ավելացումը։ Նրանց խոսքով, թանկացել է ինչպես հումքի, այնպես էլ տեղափոխման արժեքը։ Բացի այդ, ավելացել են նաև վարչական ծախսերը։ Հայտնոմ է BPN-ը:

«Նախ պետք է նկատենք, որ մենք, ի տարբերություն մեր մրցակիցների, մեկ տարի է՝ չենք թանկացրել։ «Մարգե» ընկերության ապրանքատեսակների գնի նվազագույն բարձրացումը պայմանավորված է եղել հետևյալ գործոններով՝ մեկ տարվա ընթացքում բացարձակապես բոլոր մատակարարների գներն աճել են 30%-ով։ Բրազիլիայից Վրաստան մսի տեղափոխման ծախսերը կրկնապատկել ենք։ Միաժամանակ մենք բարձրացրել ենք սառնարանի ծախսերը, քանի որ երկու անգամ ավելի շատ ապրանք պետք է պահեստավորենք»,- նշել են «Մարգե» ընկերությունում։

«Արտադրանքի գնի բարձրացման վրա ազդում են բազմաթիվ գործոններ, այս դեպքում մեծ դեր է խաղացել ադմինիստրատիվ ծախսերի ավելացումը»,- այս մասին էլ ասել են «Քութես» ընկերությունից։