«EU4Dialogue» («ԵՄ-ն հանուն երկխոսության») ծրագիրն օգնել է ներքին տեղահանված անձանց (ՆՏԱ) համայնքներ այցելող շարժական կլինիկաների ստեղծմանը Վրաստանում։ 2023 թ.-ի դեկտեմբերին բժշկական խորհրդատվություն են ստացել 80 կանայք:
«Կանանց հիմնադրամ Սուխում» ՀԿ-ի կազմակերպած շարժական կլինիկան այցելել է Խոն, Քութայիս, Սենակ, Ծղալտուբո եւ Զուգդիդ համայնքներ՝ անմիջապես հասու լինելով ՆՏԱ-ների բնակավայրերում։
Այցերի ընթացքում կանայք ստացել են բժշկական խորհրդատվություն վերարտադրողական առողջության վերաբերյալ, քննարկել են ժամանակին ախտորոշման կարեւորությունը, ինչպես նաեւ գենդերային բռնության հետ կապված առողջապահական հարցեր: Շարժական կլինիկան շրջում է մամոգրաֆիայի, էխոսկոպիայի եւ տարբեր անալիզների սարքավորումներով։
ՆՏԱ կանանց համար շարժական կլինիկայի ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության եւ ՄԱԶԾ-ի «ԵՄ-ն հանուն երկխոսության. աջակցություն Հարավային Կովկասում եւ Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների փոխակերպմանը» ծրագրի աջակցությամբ, որի նպատակն է բարելավել մարդկանց սոցիալ-տնտեսական պայմանները, ստեղծել կենսամիջոցներ, խթանել գենդերային հավասարությունը եւ երիտասարդների ներգրավվածությունը, ինչպես նաեւ աջակցել հակամարտությունների խաղաղ փոխակերպմանը:
Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ, ԵՄ բանկ) 50 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է կնքել «Վրաստանի բանկ»-ի (Bank of Georgia) հետ՝ աջակցելու փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) եւ միջին կապիտալիզացիա ունեցող ընկերություններին։
Ըստ համաձայնագրի՝ ԵՆԲ-ն եւ Վրաստանի բանկը վարկի առնվազն 30%-ն ուղղելու են կանաչ ներդրումներին։ Սա նման ուղղվածությամբ առաջին վարկն է, որը ԵՆԲ-ն տրամադրում է Վրաստանի բանկի միջնորդությամբ։
Վարկը տրամադրվում է ԵՆԲ Գլոբալի կողմից (ԵՆԲ-ի՝ Եվրոպական միությունից դուրս աշխատող ստորաբաժանումը) եւ հանդիսանում է 120 միլիոն եվրո արժողությամբ ԵՆԲ վարկային ծրագրի առաջին տրանշը, որն, ինչպես ակնկալվում է, օգուտ կբերի ավելի քան 160 ընկերությունների եւ կապահովի ավելի քան 14,000 աշխատատեղ: Վրաստանի բանկը կկրկնապատկի ԵՆԲ-ի հանձնառությունը՝ տրամադրելով համարժեք գումար սեփական միջոցներից։
Վարկն ուղղված է ֆինանսավորման հասանելիությունը բարելավելուն՝ գրավիչ պայմաններով երկարաժամկետ ֆինանսավորման, ինչպես նաեւ նման ֆինանսավորումը տեղական արժույթով հասանելի դարձնելու հաշվին, որպեսզի օգնի բիզնեսին խուսափել փոխարժեքով պայմանավորված ռիսկերից:
Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) 2023 թ.-ի դեկտեմբերի 20-ին հայտարարել է «TBC Բանկ»-ի հետ 70 միլիոն եվրոյի վարկային համաձայնագրի ստորագրման մասին՝ աջակցելու Վրաստանում փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) եւ միջին կապիտալիզացիա ունեցող ընկերություններին։
Վարկը կտրամադրվի երկու տրանշով. 40 մլն եվրո կհատկացվի կանաչ ֆինանսավորմանը, իսկ մնացած 30 մլն եվրոն կուղղվի աճին եւ նորարարությանը: Միջոցների առնվազն 30%-ը նախատեսված է գենդերային հավասարությունը խթանող եւ կանանց հզորացման նախաձեռնությունների համար:
Վարկը տրամադրում է ԵՆԲ-ի Եվրոպական միությունից դուրս աշխատող ստորաբաժանումը՝ ԵՆԲ Գլոբալը։ Ակնկալվում է, որ այն օգուտ կբերի ավելի քան 230 ընկերությունների եւ կապահովի շուրջ 15,000 աշխատատեղ: Այն համալրվում է Գերմանիայի կառավարության Կլիմայի միջազգային նախաձեռնության կողմից ֆինանսավորվող «Ֆինանսական համակարգերի կանաչեցում» տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում ցուցաբերվող աջակցությամբ։
Բազմարժութային վարկը կբարելավի ֆինանսավորման հասանելիությունը՝ գրավիչ պայմաններով երկարաժամկետ ֆինանսավորման, ինչպես նաեւ նման ֆինանսավորումը տեղական արժույթով հասանելի դարձնելու հաշվին, որպեսզի օգնի բիզնեսին խուսափել փոխարժեքով պայմանավորված ռիսկերից:
Վարկը կնպաստի նաեւ Արեւելյան գործընկերության համար Եվրոպական միության Տնտեսական եւ ներդրումային ծրագրի շրջանակներում կայուն տնտեսական վերականգնմանը։ Ծրագրի նպատակն է օգնել 80,000 ՓՄՁ-ների:
ՎԶԵԲ-ը եւ ԵՄ-ն «ՊրոԿրեդիտ Բանկ»-ի միջոցով կաջակցեն վրացական ընկերություններին
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) եւ Եվրոպական միությունը դեկտեմբերի 28-ին հայտարարել են, որ Վրաստանի առաջատար բանկերից մեկին՝ «ՊրոԿրեդիտ Բանկ»-ին տրամադրել են 10 միլիոն ԱՄՆ դոլար (9 միլիոն եվրո)՝ ամբողջ երկրում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ-ներ) վերավարկավորման համար։
Այս միջոցները տեղական ՓՄՁ-ներին կօգնեն արդիականացնել իրենց արտադրանքն ու ծառայությունները՝ դրանք ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու, դրանց մրցունակությունը բարձրացնելու եւ միջազգային առեւտրի հնարավորություններից օգտվելու նպատակով: Քանի որ ակնկալվում է, որ վարկի առնվազն 70 տոկոսը կֆինանսավորի ներդրումները կանաչ տեխնոլոգիաներում, վարկառուները կկարողանան զարգացնել բնապահպանական պրակտիկաները եւ բարելավել ռեսուրսների արդյունավետությունը, ինչպես նաեւ բարձրացնել արտադրանքի որակը, առողջության եւ անվտանգության պահպանման միջոցառումները:
Իրենց ներդրումները հաջողությամբ իրականացրած վարկառուներն իրավասու են ստանալու խրախուսական դրամաշնորհներ՝ իրենց վարկերի արժեքի մինչեւ 15 տոկոսի չափով: Նրանք նաեւ կստանան տեխնիկական աջակցություն իրականացման ողջ ընթացքում:
Այս նոր ֆինանսավորումն իրականացվում է ԵՄ-ն բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գծի շրջանակում: Այս ծրագիրն ակտիվ է Արեւելյան գործընկերության տարածաշրջանում եւ կենտրոնանում է բարձր տեխնոլոգիաների եւ գործընթացների մեջ ներդրումների խրախուսման եւ լավագույն փորձի խթանման վրա՝ ապահովելու, որ փոքր եւ միջին ձեռնարկությունները (ՓՄՁ) կարողանան բարձրացնել իրենց մրցունակությունը:
Դիմիր եւ 2024 թ.-ին միացիր EU4Youth-ի շրջանավարտների ցանցին
Եվրոպական միության արեւելյան գործընկեր երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա) բնակվող երիտասարդները հրավիրվում են անդամակցելու նոր շրջափուլ մտնող EU4Youth-ի շրջանավարտների ցանցին։
Այն միավորում է Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող ծրագրերի երիտասարդ շահառուներին՝ նպատակ ունենալով մոբիլիզացնել նրանց ոգեւորությունը եւ կամավորական ոգին։ Այն երիտասարդական աշխատանքի գործնական փորձ ձեռք բերելու, ինչպես նաեւ անապահով երիտասարդների հետ կապեր հաստատելու հնարավորություն է։ Շրջանավարտները վերջիններիս կօգնեն առավել ակտիվ լինել իրենց համայնքներում, ինչպես նաեւ մասնակցել ԵՄ շարժունակության ապագա ծրագրերին:
Ցանցի բոլոր անդամները՝
Դիմորդները պետք է՝
Ցանցը կմիավորի բաց ընտրությամբ ընտրված մինչեւ 60 երիտասարդների (մոտ 10-12 մասնակից յուրաքանչյուր երկրից)։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի հունվարի 20-ը: Դիմելու համար խնդրում ենք լրացնել ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ:
Եվրոպական տնտեսական եւ սոցիալական կոմիտեն (ԵՏՍԿ) ս.թ. հունվարի 8-ին տարածել է կոչ՝ ԵՄ թեկնածու երկրների, այդ թվում՝ Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի գործատուների կազմակերպությունների, արհմիությունների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրելով մասնակցելու ԵՏՍԿ-ի պիլոտային ծրագրին եւ դառնալու «ընդլայնման թեկնածու անդամներ»:
Այս նախաձեռնությամբ ԵՏՍԿ-ն դառնում է ԵՄ առաջին կառույցը, որը թեկնածու երկրներին ներգրավվածության եւ մասնակցության հատուկ հնարավորություն է առաջարկում: Նախաձեռնությունը նախատեսված է որպես մեկ տարի տեւողությամբ պիլոտային ծրագիր, որը կիրականացվի 2024 թվականի ընթացքում եւ կգնահատվի 2024 թվականի դեկտեմբերին։
ԵՏՍԿ-ն ԵՄ-ի անքակտելի մասն է. այն ստեղծվել է 1957 թվականին Հռոմի պայմանագրով, որպեսզի ԵՄ որոշում կայացնողներին տրամադրի խորհուրդներ եւ Եվրոպայի զարգացմանը վերաբերող հարցերում ձայնի իրավունք երաշխավորի ողջ մայրցամաքում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ու ցանցերի համար: ԵՏՍԿ-ն օգնում է երաշխավորել, որ ԵՄ քաղաքականության մշակումն ու օրենսդրությունն ավելի ժողովրդավարական ու արդյունավետ լինեն, ինչպես նաեւ արտացոլեն ԵՄ քաղաքացիների կարիքները: ԵՄ-ի օրենսդրական նախաձեռնությունների զգալի մասը՝ նախքան դրանց ընդունումը, ներկայացվում են ԵՏՍԿ-ին՝ պարտադիր կարծիք ստանալու համար։
Բրյուսելում տեղակայված ԵՏՍԿ-ն բաղկացած է ԵՄ բոլոր 27 անդամ երկրները ներկայացնող 329 անդամներից: Վերջիններս ներկայացնում են բոլոր սոցիալական եւ մասնագիտական շերտերը եւ ունեն գիտելիքների ու փորձի լայն շրջանակ: Նրանք ներկայացնում են գործատուների ասոցիացիաներ, արդյունաբերությական կառույցներ, առեւտրի պալատներ, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ասոցիացիաներ, արհմիություններ, սպառողների, ֆերմերների, ազատ մասնագիտությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ակադեմիական, կանանց իրավունքների պաշտպանության, բնապահպանական, կոոպերատիվ, երիտասարդական, իրավապաշտպան կազմակերպություններ եւ այլն: Ընդհանուր առմամբ, ԵՏՍԿ-ն միավորում է ԵՄ միլիոնավոր քաղաքացիների ներկայացնող շուրջ 250 կազմակերպություններ եւ ազգային ցանցեր։
«Ընդլայնման թեկնածու անդամ»-ը պատվավոր կոչում է։ Անդամները կմասնակցեն ԵՏՍԿ-ի ընտրված կարծիքների մշակման ողջ գործընթացին եւ ներդրում կունենան ԵՏՍԿ-ի մի շարք ընտրված կարծիքների մշակման գործընթացում:
ԵՏՍԿ-ն ֆինանսապես կհոգա իր աշխատանքներին ընդլայնման թեկնածու անդամների՝ որպես արտաքին մասնակիցների կատարած ծախսերը։
Ընտրության գործընթացում հաշվի կառնվեն նրանց փորձն ու ներկայացուցչականությունը, ազգային կամ միջազգային ցանցերում մասնակցության արդյունքները, ինչպես նաեւ գենդերային հավասարակշռության եւ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցչականության ապահովման անհրաժեշտությունը:
Դիմելու համար խնդրում ենք մինչեւ ս.թ. հունվարի 25-ը ներկայացնել դիմումն այստեղ։
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնը ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում երկրի 18 տարեկանից բարձր բոլոր բնակիչներին հրավիրում է մասնակցելու մեկ րոպեանոց ֆիլմերի մրցույթին։
Մրցույթի նպատակն է բարձրացնել օդի աղտոտվածության առողջապահական, կլիմայական եւ բնապահպանական ազդեցության, ինչպես նաեւ օդի աղտոտվածության արդյունքում առաջացող խնդիրների կանխարգելման, դրանց դեմ պատրաստվածության եւ արձագանքման վերաբերյալ հանրային իրազեկությունը։8
Մրցույթն առաջարկում է երկու մրցանակ՝ 2,000 եվրո 1-ին տեղի համար եւ 1000 եվրո 2-րդ տեղի համար: Հաղթող ֆիլմերը կօգտագործվեն նաեւ Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի կողմից՝ հանրային իրազեկվածության բարձրացման նկատառումներով:
Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն մեկ րոպեանոց անիմացիոն եւ/կամ արտադրված ֆիլմ, որը որեւէ այլ տեղ չի թողարկվել: Թեման կարող է լինել վավերագրական, գեղարվեստական կամ հիբրիդային:
Ֆիլմը պետք է լինի վրացերեն եւ ունենա ենթագրեր։
Հեղինակը պետք է տիրապետի ֆիլմի, դրանում օգտագործված բոլոր նյութերի, ներառյալ երաժշտության հեղինակային իրավունքներին։
Դիմելու վերջնաժամկետն է 2024 թվականի հունվարի 31-ը:
«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:
Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։