Ջիգրաշենի մինի մարզադաշտի լուսավորության հարցը լուծվել է

Ջիգրաշենի մինի մարզադաշտի լուսավորության հարցը լուծվել է

NOR ռադիոկայանը նախկինում անդրադարձել էր, որ Ջիգրաշենի մինի մարզադաշտի գիշերային լուսավորության լամպերից մեկը մի որոշ ժամանակ աշխատելուց հետո շարքից դուրս էր եկել և ենթակա էր փոփոխման:

Խաղադաշտի կառուցման ժամանակ լուսավորության հետ կապված ոչ մի աշխատանք չի նախատեսվել։ Նինոծմինդայի սակրեբուլոյի պատգամավոր Շիրազ Խոդիկյանը իր անձնական միջոցներով տեղադրել է Ջիգրաշենի մինի մարզադաշտի գիշերային լուսավորության լամպերը։

Հետևողական լինելով այդ հարցին նկատեցինք, որ մինի մարզադաշտում տեղադրվել են նոր լուսավորության լամպեր։

Շիրազ Խոդիկյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ իր իսկ նախաձեռնությամբ տեղադրվել են թվով 2 ավելի հզոր լամպեր, որոնք ավելի լավ են լուսավորում խաղադաշտը։

Հիշեցնենք, որ Ջիգրաշեն գյուղում 2021 թվականի սեպտեմբեր ամսին ավարտին է հասցվել մինի մարզադաշտի շինաշխատանքները: Մինի ֆուտբոլի խաղադաշտի աշխատանքների համար Նինոծմինդայի մունիցիպալ բյուջեից հատկացվել էր մոտավորապես 63 000 լարի գումար:

Կարդացեք նաև՝