Թբիլիսիում ավտոբուսի մեջ մարդ է մահացել

Թբիլիսիում ավտոբուսի մեջ մարդ է մահացել

Գլդանիում՝ Ախմետելիի մետրոյի մոտակայքում, թիվ 348 ավտոբուսում միջին տարիքի տղամարդ է մահացել։ Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հունվարի 15-ին, երեկոյան ժամը 20։00-ի սահմաններում։

Տեղեկությունը Netgazeti.ge-ի հարցմանն ի պատասխան հաստատել են Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունից։

Ըստ ականատեսների՝ ավտոբուսում 50-60 տարեկան տղամարդը կորցրել է գիտակցությունը, ինչի պատճառով շտապ օգնություն են կանչել։ Տեղ հասած շտապ բուժօգնության խումբը մոտ մեկ ժամ փորձել է փրկել նրան, բայց չի հաջողվել, տղամարդը մահացել է։ aliq.ge