Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին շուկայում վաճառվող խաղալիքների վերահսկողության վերաբերյալ մի շարք խորհուրդներով է դիմել երկրի կառավարությանը:
Երկրի օմբուդսմենը տարածած հայտարարության մեջ վկայակոչում է «Վրաստանի ռազմավարական հետազոտությունների եւ զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացված ուսումնասիրությունը։ Կազմակերպությունը Թբիլիսիի խանութներից ձեռք բերված 10 տեսակի տիկնիկներ է ուղարկել Գերմանիայի խաղալիքների անվտանգության հետազոտման մասնագիտացված լաբորատորիա, որը պարզել է՝ 10-ից 9-ը տիկնիկները երեխաների առողջության համար վնասակար նյութեր են պարունակում:
«Մարդու իրավունքների պաշտպանը ելնելով հետազոտության արդյունքներից ու անչափահասների շահերից, կոչ է անում քայլեր ձեռնարկել, «Խաղալիքների անվտանգության մասին» օրենքի պահանջը սկսել կատարել մինչեւ 2019թ․ սեպտեմբերի 1-ը»,- ասված է հայտարարության մեջ: