Royal Caribbean’s Icon of the Seas-ը՝ աշխարհի ամենամեծ զբոսանավը, առաջին անգամ ժամանել է Մայամիի նավահանգիստ անցյալ շաբաթ և նրան դիմավորել են հրավառությամբ, թռչող ինքնաթիռներով և Պերեսի արվեստի թանգարանում տոնակատարությամբ:
Հսկայական նավը պատրաստվում է հանգստացողներին տանել իր առաջին 7-օրյա Կարիբյան նավարկությանը, որը մեկնարկում է հունվարի 27-ին։ The Icon of the Seas-ն ունի 20 տախտակամած և 365 մ երկարություն, ինչը թույլ է տվել նրան վերցնել թագը աշխարհի նախորդ ամենամեծ նավից՝ «Wonder of the Seas»-ից (362 մ):
Նավը բաժանված է ութ «թաղամասերի», որոնցից յուրաքանչյուրն ինքնին նպատակակետ է՝ լի յուրահատուկ փորձառություններով, զվարճանքներով և համեղ ուտելիքներով ու խմիչքներով։ Սա աշխարհում առաջին նավն է, որն օգտագործում է հեղուկ բնական գազը որպես վառելիք։ Icon of the Seas-ը համալրված է 2805 խցիկներով, որոնք ընդհանուր առմամբ տեղավորում են 5610 մարդ։ Անձնակազմը 2350 հոգի է։ Նավում գտնվող մարդկանց առավելագույն թիվը կարող է հասնել 9950 մարդու (եթե սենյակում տեղավորում եք 2-ից ավելի մարդ, ինչը ընդունելի է): Նավն ունի բազմաթիվ խանութներ և ջակուզիներ, ինչպես նաև 40 ռեստորան, ջրաշխարհ և նույնիսկ համերգասրահ՝ շատրվաններով։
Նավը հագեցած է 7 լողավազանով և 6 ջրային սլայդով։ Icon of the Seas-ը նաև հպարտանում է ամենաբարձր ջրվեժով, ամենաբարձր ջրային սլայդով, ամենամեծ ջրաշխարհով և ծովային նավի վրա առաջին կախովի լողավազանով:
Տոմսերի գները սկսվում են 1723 դոլարից: