Հայաստանի քաղաքացի Լ.Գասպարյանը հայտնել է, որ ժամեր առաջ հայ-վրացական սահմանը «Բավրայի» անցակետով հատելիս մաքսատան 25 աշխատակիցներ ծեծի են ենթարկել իր 65-ամյա հորը, այնուհետև եղբորը, հետո նաև իրեն։ Այս մասին գրում է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում։
«Ըստ նրա ընտանիքը մի քանի կգ սննդամթերք է ունեցել մեքենայի մեջ, որի շուրջ սկսվել է վեճ, ընթացքում մաքսատան աշխատակիցները ըստ Լ.Գ-ի մոտ 25 հոգով (բացառությամ հերթափոխի պետից) հարվածել են սկզբում նրա 65-ամյա հորը, ապա եղբորը հետո իրեն…
Մեքենայում եղել են նաև անչափահաս երեխաներ, Լ.Գ-ն երրորդ կարգի հաշմանդամ է», – գրել է Պողոսյանը։
Իրավապաշտպանը գրում է նաև, որ սկսել է զբաղվել ընտանիքին իրավական աջակցություն ցուցաբերելու գործով։ Jnews.ge