Ադրբեջանցիները խաշը հռչակել են ազգային կերակրատեսակ

Ադրբեջանցիները խաշը հռչակել են ազգային կերակրատեսակ

Խաշը հնագույն հայկական տաք ուտեստ է: Անունը ծագել է «խաշել» բառից: Այն
ուտում են վաղ առավոտյան, ընկերների և հարազատների հետ միասին:
Խաշ ուտելը համարվում է ծիսակարգ և՛ կազմակերպիչների, և՛ մասնակիցների
համար: Խաշը պարզապես կերակուր չէ, այն մտերիմներին սեղանի շուրջ հավաքելու
լավ առիթ է:


Խաշ պատրաստելու գործընթացը բավականին աշխատատար է ու երկարատև, և
դարերի ընթացքում պատրաստման եղանակը մնացել է անփոփոխ:
Խաշի հետ անպայման մատուցում են չոր լավաշ, սխտոր, բողկ, թթու և իհարկե օղի:
Հետաքրքիր է նաև, որ խաշի պատրաստման ընթացքում աղ չեն ավելացնում, քանի
որ խաշը սևանում է, ավելացնում են անմիջապես ուտելու ընթացքում:
Խաշ ուտելու ամենալավ սեզոնը համարվում է ձմեռը, իսկ տարվա
ցուրտ օրերին խաշ ուտելը ուղղակի հիանալի առիթ է: