Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղուլալիս գյուղի բնակիչները ցանկանում են, որ իրենց գյուղում էլ մանկապարտեզ լինի:
Ղուլալիսը ամենաշատ կտրված գյուղն է Նինոծմինդա քաղաքից: Այս գյուղում ապրում են 110 ընտանիք: Գյուղի բնակիչների հիմնական զբաղմունքը տնային տնտեսությունն ու անասնապահությունն է: Բնակիչների խոսքով՝ գյուղում մանկապարտեզի մեծ պակաս կա: Գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ գյուղացիները չեն կարողանում իրենց երեխաներին մենակ թողնել տանը:
՛՛Գյուղում աշխատատեղ չկա, մանկապարտեզ բացվելու պարագայում մի քանի անձինք կունենան աշխատանք՛՛,-մեզ հետ զրույցում նշեց բնակիչներից մեկը:
Խնդրի մանրամասները լսեք մեր նյութում.
Անահիտ Զալալյան