Վրաստանի քաղաքացիություն ստանալու քննության թեստերը

Վրաստանի քաղաքացիություն ստանալու քննության թեստերը

Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է վրաց լեզվով քննություն հանձնել: Քաղաքացիություն ստանալ ցանկացողները պետք է քննություն հանձնեն վրաց լեզվից, պատմությունից և իրավունքի հիմունքներից:

«Ալիք Մեդիա»-ն հիմնվելով Վրաստանի պետական ​​ծառայությունների զարգացման գործակալության կայքում առկա տեղեկատվությանը՝ ներկայացնում է քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ քննությունների թեստերը:

Վրաց լեզվի քննությունը 209 թեստից է բաղկացած. հարցերի հետ միասին հասանելի են նաև ճիշտ պատասխանները: Թեստերը հասանելի են այստեղ:

Պատմության քննությունը 202 թեստից է բաղկացած. հարցերի հետ հասանելի են ճիշտ պատասխանները: Թեստերին կարելի է ծանոթանալ այստեղ:

Իրավունքի հիմունքների քննությունը 199 թեստից է բաղկացած. դրանք պատասխաններով ներկայացված են այստեղ: