Տեխզննման վճարները կարող են աճել 50%-ով

Տեխզննման վճարները կարող են աճել 50%-ով

Տեխնիկական զննման կենտրոնների միության գործադիր տնօրեն Գիորգի Շիոլաշվիլիի խոսքով, ժամանակն է վերանայել տեխնիկական զննման վճարը։

Նրա խոսքով, ոլորտը տարբեր պատճառներով պահանջում է տեխզննման ծառայության վճարի 50 տոկոս բարձրացում։

Նրա խոսքով, նշված ծառայությունները համապատասխան մակարդակով մատուցելու համար անհրաժեշտ է թարմացնել ենթակառուցվածքը եւ տեխնիկական հագեցվածությունը, ինչը կապված է խոշոր ներդրումների հետ։ Միաժամանակ, վերջին շրջանում նկատվում է ոլորտի կադրերի ակտիվ արտահոսք, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում բիզնեսի համար։ Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է միջոցներ մոբիլիզացնել։

Ելնելով այս երկու գործոններից՝ Տեխզննման կենտրոնների միավորումն արդեն դիմել է էկոնոմիկայի նախարարություն՝ տեխզննման ծախսերը բարձրացնելու նախաձեռնությամբ։

«Հաշվի առնելով, որ 5 տարվա ընթացքում ենթակառուցվածքները նորացման կարիք ունեն, և այս ընթացքում ոլորտի կադրերի արտահոսքի տեմպերը շատ բարձր են եղել, մենք էկոնոմիկայի նախարարության հետ հանդես ենք եկել սպասարկման վարձի բարձրացման նախաձեռնությամբ, և խորհրդատվություններ են անցկացվելու:

Առայժմ չենք կարող ասել, թե որքան կավելանա գումարը, սակայն ենթադրում ենք, որ այն կավելանա 50 տոկոսի սահմաններում։ Միևնույն ժամանակ, մենք կարծում ենք, որ դա չպետք է ծանր բեռ լինի մեքենաների սեփականատերերի համար»,
– ասել է Գիորգի Շիոլաշվիլին։ tv9news.ge