2023 թվականին առանց ուղեվարձի հասարակական տրանսպորտից օգտվելու համար նախատեսված տուգանքներից բյուջե մուտքագրված գումարն աճել է 56,5 տոկոսով կամ 1 մլն 296 հազար լարիով։
Վրաստանի ֆինանսների նախարարության համախմբված բյուջեի մուտքերի համաձայն, 2023-ի 12 ամսում առանց ուղեվարձի հասարակական տրանսպորտից օգտվելու համար ուղևորների նկատմամբ կիրառվել է 3 մլն 591 հազար 097 լարի, իսկ 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին՝ 2 մլն 294 հազար 426 լարի։
Հիշեցնենք` Թբիլիսիում 20 լարի տուգանք է կիրառվում քաղաքային տրանսպորտով, մասնավորապես՝ ավտոբուսով առանց ուղեվարձը վճարելու երթևեկության համար. 30 օրվա ընթացքում չվճարելու դեպքում տուգանքը կրկնապատկվում է` հասնելով 40 լարիի:aliq.ge