Ձնհալքին զուգահեռ Նինոծմինդա-Ախալքալաքի մայրուղու վրա ի հայտ են եկել աղբակույտներ, որոնք կուտակվել են ձմռան ամիսների ընթացքում:
Մայրուղու այն հատվածներում, որտեղ բացակայում են աղբարկղերը, ամեն քայլափոխի կարելի է հանդիպել դատարկ ծխախոտի տուփերի, սննդի և ծխախոտի մնացորդների, շշերի:
Մեր տարածաշրջանը գնալով ավելի գրավիչ է դառնում զբոսաշրջիկների համար, իսկ ճանապարհների եզրերին կուտակված աղբակույտները միմիայն տհաճություն և վատ տպավորություն կարող է առաջացնել մեր տարածաշրջան այցելողների համար: Այս օրերին ՛՛Ջավախք Ավտո-Գզա՛՛ ընկերության աշխատակիցները իրականացնում են Նինոծմինդա-Ախալքալաքի ավտոմայրուղու աղբամաքրման աշխատանքներ:
Բորիս Ղարսլյան