2023 թվականի դեկտեմբերին, Վրաստանի մյուս շրջանների համեմատ, Սամցխե-Ջավախքում հյուրանոցները թանկացել են։ PMC Research Center-ը հաշվետվություն է հրապարակել հյուրանոցների գների ինդեքսի վերաբերյալ։
Հետազոտության համաձայն՝ 2023 թվականի դեկտեմբերին 2023 թվականի նոյեմբերի համեմատ Վրաստանում հյուրանոցների գների ինդեքսն աճել է 10,9%-ով, այդ թվում՝ երեք, չորս և հինգ աստղանի հյուրանոցների գների ինդեքսը՝ 10,0%-ով, իսկ ընտանեկան տեսակի հյուրանոցներինը աճել են 7.0%-ով։
Հյուրանոցների գների ինդեքսը ամսվա ընթացքում ամենաբարձրն է եղել Սամցխե-Ջավախքում (25,1%), իսկ ամենացածրը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում (0,0%):
2023 թվականի դեկտեմբերին Վրաստանում երեք աստղանի հյուրանոցների միջին գինը կազմել է 157 լարի, իսկ չորս աստղանի հյուրանոցներինը՝ 253 լարի։ Ընտանեկան տիպի հյուրանոցների միջին գինը դեկտեմբերին կազմել է 123 լարի։